Սույն թվականի հունվարի 27-ին վիրտուալ հարթակում կայացավ Հայաստանի դաշտային համաճարակաբանության վերապատրաստման ծրագրի (ԴՀՎԾ) Ղեկավար հանձնախմբի (ՂՀ) հերթական հանդիպումը, որտեղ ՀՀ առողջապահության նախարարության, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (ՀՎԿԱԿ), Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ), Առողջապահության ազգային ինստիտուտի (ԱԱԻ) ներկայացուցիչներն ու Հայաստանի ԴՀՎԾ դասընթացավարները/մենթորներն ու ռեզիդենտ խորհրդատուն քննարկեցին Հայաստանի ԴՀՎԾ առաջին և երկրորդ խմբերի վերապատրաստումների ընթացքում գրանցած հաջողությունները, քաղված դասերն ու բարելավմանն ուղղված առաջարկությունները: Քննարկման առանցքային թեմաներից էր Հայաստանում ԴՀՎԾ-Առաջնագիծ և ԴՀՎԾ-Միջանկյալ վերապատրաստման ծրագրերի ինստիտուցիոնալացումը: ՂՀ անդամները համաձայնեցին, որ Հայաստանի ԴՀՎԾ-ն պետք է ներառի թե՛ առողջապահության, և թե՛ անասնաբուժության ոլորտները և միաժամանակ հասանելի լինի այդ երկու ոլորտների մասնագետներին:
ԴՀՎԾ Առաջնագծի առաջին խմբի ուսուցումը սկսվեց 2021թ.-ի մարտի 1-ին՝ Առողջապահության ազգային ինստիտուտում:
2021թ.-ի հունիսի 18-ին Հայաստանի հանրային առողջապահության և անասնաբուժության ոլորտի 12 համաճարակաբաններ ավարտեցին ԴՀՎԾ-Առաջնագծի առաջին վերապատրաստումը Հայաստանում:
ԴՀՎԾ-Առաջնագծի երկրորդ խմբի ուսուցումը սկսվեց 2021թ.-ի սեպտեմբերի 13-ին՝ Առողջապահության ազգային ինստիտուտում: