ԴՀՎԾ Ղեկավար հանձնախումբ

Հայաստանում ԴՀՎԾ իրականացմանը և ինստիտուցիոնալիզացման գործընթացին որպես խորհրդակցական մարմին օժանդակելու նպատակով 2021թ.-ի մայիսին հիմնվել է ԴՀՎԾ Ղեկավար հանձնախումբը, որի նպատակը ռազմավարական որոշումների շուրջ ուղղորդիչ նշանակության առաջնորդություն ապահովելն է:

ԴՀՎԾ Ղեկավար հանձնախմբի անդամներ են հանդիսանում ներկայացուցիչներ հետևյալ գերատեսչություններից և կազմակերպություններից՝

  • ՀՀ առողջապահության նախարարություն
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
  • ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
  • ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն
  • ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային կենտրոն
  • Երևանի պետական բժշկական համալսարան
  • Հայաստանի ազգային ագրարային համալսարան
  • Հայաստանի ԴՀՎԾ շրջանավարտների ասոցիացիա