Հայաստանի ԴՀՎԾ շրջանավարտների ասոցիացիան հիմնադրվել է 2018թ.-ին՝ Թբիլիսիում գործող Հարավային Կովկասի դաշտային համաճարակաբանության և լաբորատոր վերապատրաստման ծրագրի (ՀԿ ԴՀԼՎԾ) շրջանավարտների կողմից: Կազմակերպության անդամ են 2010-2018թթ.-ին ՀԿ ԴՀԼՎԾ-ն ավարտած 30 մասնագետներ հանրային առողջապահության և անասնաբուժության ոլորտներից: Հայաստանի ԴՀՎԾ շրջանավարտները նույնպես կարող են դառնալ Շրջանավարտների ասոցիացիայի անդամ:
Շրջանավարտների ասոցիացիան ներկայացված է նաև ԴՀՎԾ Ղեկավար հանձնախմբում և կարևոր դեր է խաղում Հայաստանում ԴՀՎԾ-ի զարգացման և ինստիտուցիոնալիզացման գործում: Կազմակերպության անդամները նաև հանդես են գալիս որպես ԴՀՎԾ Առաջնագծի դասընթացավարներ և մենթորներ: