Վերապատրաստման ծրագրեր
ԴՀՎԾ-ն կարողությունների վրա հիմնված ուսումնական ծրագիր է՝ նախատեսված Հայաստանի համաճարակաբանների հետագա զարգացման համար, ինչն իրականացվում է համապատասխան հմտությունների ուսուցմամբ, որոնք թույլ են տալիս հավաքել, վերլուծել և մեկնաբանել հիվանդությունների հսկողության տվյալները: ԴՀՎԾ-ն պատրաստված է ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (ՀՎԿԿ) համաճարակաբանական տվյալների ծառայության ծրագրի մոդելի հիման վրա, ինչը հարմարացվել է Հայաստանի հանրային առողջապահության բովանդակությանը և կարիքներին:
ԴՀՎԾ-ն ունի ուսուցման երեք մակարդակ՝ Առաջնագիծ, Միջանկյալ, և Առաջատար: Յուրաքանչյուր մակարդակը կենտրոնանում է «ուսուցում պրակտիկայի միջոցով» սկզբունքի վրա և կիրառում ուսուցման միևնույն մոտեցումը՝ ժամանակի 25%-ը հատկեցնելով լսարանային վերապատրաստմանը, իսկ 75%-ը՝ պրակտիկ դաշտային գործողություններ իրականացնելուն:
ԴՀՎԾ-Առաջնագիծը 12-շաբաթյա ուսումնական ծրագիր է՝ միտված մարզային և համայնքային մակարդակում համաճարակաբանական հմտությունների հզորացմանը՝ կատարելագործելով Հայաստանի հանրային առողջապահության ոլորտի աշխատակիցների կարողությունները՝ հիվանդություններ, ինչպես նաև հանրային առողջապահության տեսանկյունից կարևոր իրադարձությունների բացահայտման, հետազոտման և արձագանքման տեսանկյունից: ԴՀՎԾ Առաջնագիծը Հայաստանում մեկնարկեց 2021թ.-ի մարտին: Վերապատրաստումն ավարտողներին տրամադրվել են ավարտական վկայագրեր և շարունակական մասնագիտական կրթության կրեդիտներ: 2024թ.-ի հուլիսին ԴՀՎԾ-Առաջնագծի հինգ խմբերի 60 մասնակիցներ հաջողությամբ ավարտել են ծրագիրը:
ԴՀՎԾ-Միջանկյալը 6-9 ամսյյա ուսումնական ծրագիր է՝ միտված մարզային և ազգային մակարդակում համաճարակաբանական հմտությունների հզորացմանը՝ կատարելագործելով Հայաստանի հանրային առողջապահության ոլորտի աշխատակիցների կարողությունները՝ հիվանդություննեի, ինչպես նաև հանրային առողջապահության տեսանկյունից կարևոր իրադարձությունների բացահայտման, հետազոտման և արձագանքման, հիմնավորված որոշումների կայացման տեսանկյունից: ԴՀՎԾ-Միջանկյալը Հայաստանում մեկնարկեց 2023թ.-ի հունվարին: 2023 թվականի հուլիսին 13 մասնակիցներ հաջողությամբ ավարտել են ծրագիրը:
ԴՀՎԾ-Առաջատարը երկամյա վերապատրաստման ծրագիր է, որը մասնակիցների համար ապահովում է պրակտիկ փորձ՝ հիվանդությունների բռնկումներին և հանրային առողջապահության տեսանկյունից այլ առաջնահերթ խնդիրներին արձագանքելու, այդ թվում՝ հիվանդությունների հսկողության և բնական աղետների մասին: Հայաստանի ԴՀՎԾ-ի վերջնական նպատակն է ազգային ԴՀՎԾ-Առաջատար ծրագրի հիմնադրումը: