ԴՀՎԾ-Առաջնագծի առաջին խմբի ուսուցումը սկսվեց 2021թ.-ի մարտի 1-ին՝ Առողջապահության ազգային ինստիտուտում: Խմբի 12 մասնակիցներից 6-ը Հիվանդությունների վերահսկման և կանխարգլեման ազգային կենտրոնից էին, 3-ը՝ Սննդամթերքի անվտագության տեսչական մարմնից, 3-ը՝ էկոնոմիկայի նախարարությունից: Ուսուցումը, բաղկացած 3 առկա եղանակով անցկացված աշխատաժողովներից և 9 շաբաթ տևած պրակտիկ դաշտային աշխատանքներից, ամփոփվեց 2021թ.-ի մարտի 5-ին: Ուսուցման ընթացքում կիրառված ԱՄՆ ՀՎԿԿ-ի ԴՀՎԾ Առաջնագծի ուսումնական ծրագիրը մատուցվել է հայ և ամերիկացի դասընթացավարների և մենթորների կողմից:
ԴՀՎԾ Առաջնագծի առաջին խմբի ուսուցումը սկսվեց 2021թ.-ի մարտի 1-ին՝ Առողջապահության ազգային ինստիտուտում:
2021թ.-ի հունիսի 18-ին Հայաստանի հանրային առողջապահության և անասնաբուժության ոլորտի 12 համաճարակաբաններ ավարտեցին ԴՀՎԾ-Առաջնագծի առաջին վերապատրաստումը Հայաստանում:
ԴՀՎԾ-Առաջնագծի երկրորդ խմբի ուսուցումը սկսվեց 2021թ.-ի սեպտեմբերի 13-ին՝ Առողջապահության ազգային ինստիտուտում: