2021թ.-ի հունիսի 18-ին Հայաստանի հանրային առողջապահության և անասնաբուժության ոլորտի 12 համաճարակաբաններ ավարտեցին ԴՀՎԾ Առաջնագծի առաջին վերապատրաստումը Հայաստանում: Ուսուցման ծրագիրն ուշադրություն է դարձրել հիվանդությունների բռնկումների ուսումնասիրության և հանրային առողջության հսկողության, այդ թվում՝ հիվանդությունների հսկողության տվյալների հավաքագրման և վերլուծության վրա: Իրականացվել են դաշտային ուսումնասիրություններ մարզային և համայնքային մակարդակներում: Առաջին խմբի մասնակիցները, հայ և ամերիկացի փորձառու մենթորների ղեկավարությամբ, իրականացրել են հիվանդությունների բռնկումների հետազոտություն, հիվանդությունների հսկողություն, դաշտային հետազոտություն և հսկողության տվյալների վերլուծություն:
ԴՀՎԾ Առաջնագծի առաջին խմբի ուսուցումը սկսվեց 2021թ.-ի մարտի 1-ին՝ Առողջապահության ազգային ինստիտուտում:
2021թ.-ի հունիսի 18-ին Հայաստանի հանրային առողջապահության և անասնաբուժության ոլորտի 12 համաճարակաբաններ ավարտեցին ԴՀՎԾ-Առաջնագծի առաջին վերապատրաստումը Հայաստանում:
ԴՀՎԾ-Առաջնագծի երկրորդ խմբի ուսուցումը սկսվեց 2021թ.-ի սեպտեմբերի 13-ին՝ Առողջապահության ազգային ինստիտուտում: