2022թ.-ի դեկտեմբերի 09-ին Հայաստանի հանրային առողջապահության և անասնաբուժության ոլորտի 12 մասնագետներ ավարտեցին ԴՀՎԾ Առաջնագծի չորրորդ վերապատրաստումը: Ուսուցման ծրագիրը կենտրոնացած էր հիվանդությունների բռնկումների ուսումնասիրության և հանրային առողջության հսկողության վրա՝ ներառյալ հիվանդությունների հսկողության տվյալների հավաքագրումը և վերլուծությունը: Իրականացվել են դաշտային ուսումնասիրություններ մարզային և համայնքային մակարդակներում: Չորրորդ խմբի մասնակիցները, փորձառու հայ մենթորների ղեկավարությամբ, իրականացրել են հիվանդությունների բռնկումների հետազոտություն, հիվանդությունների հսկողություն, դաշտային հետազոտություն և հսկողության տվյալների վերլուծություն:
ԴՀՎԾ Առաջնագծի առաջին խմբի ուսուցումը սկսվեց 2021թ.-ի մարտի 1-ին՝ Առողջապահության ազգային ինստիտուտում:
2021թ.-ի հունիսի 18-ին Հայաստանի հանրային առողջապահության և անասնաբուժության ոլորտի 12 համաճարակաբաններ ավարտեցին ԴՀՎԾ-Առաջնագծի առաջին վերապատրաստումը Հայաստանում:
ԴՀՎԾ-Առաջնագծի երկրորդ խմբի ուսուցումը սկսվեց 2021թ.-ի սեպտեմբերի 13-ին՝ Առողջապահության ազգային ինստիտուտում: