Սույն թվականի փետրվարի 28-ին Հայաստանի դաշտային համաճարակաբանության վերապատրաստման ծրագիրը (ԴՀՎԾ) մեկնարկեց ԴՀՎԾ-Առաջնագիծ վերապատրաստման 3-րդ խմբի դասընթացները, որի 12 մասնակիցների թվում են մասնագետներ ՀՎԿԱԿ-ից, էկոնոմիկայի նախարարությունից և սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից (ՍԱՏՄ): Մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեցին ԱՄՆ Էմորի համալսարանի Ռոլինս հանրային առողջապահության պրոֆեսոր, ԴՀՎԾ դասընթացավար և մենթոր Սկոտ ՄըքՆաբը, Հայաստանի ԴՀՎԾ ռեզիդենտ խորհրդատու Լիլիթ Խաչատրյանը, ՀՎԿԱԿ-ի և ՍԱՏՄ-ի ղեկավարության ներկայացուցիչներ, ինչպես նաև ԴՀՎԾ դասընթացավարներ և մենթորներ:
ԴՀՎԾ Առաջնագծի առաջին խմբի ուսուցումը սկսվեց 2021թ.-ի մարտի 1-ին՝ Առողջապահության ազգային ինստիտուտում:
2021թ.-ի հունիսի 18-ին Հայաստանի հանրային առողջապահության և անասնաբուժության ոլորտի 12 համաճարակաբաններ ավարտեցին ԴՀՎԾ-Առաջնագծի առաջին վերապատրաստումը Հայաստանում:
ԴՀՎԾ-Առաջնագծի երկրորդ խմբի ուսուցումը սկսվեց 2021թ.-ի սեպտեմբերի 13-ին՝ Առողջապահության ազգային ինստիտուտում: